-
20.02.2018|
01:24
Տարիներ առաջ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը` փետրվարի 19-ը, հայտարարվեց «Գիրք նվիրելու օր»: Գուցե շատերը մոռանում են կամ հարկ չեն համարում ընդգծել, որ գրատոնի հեղինակը, նախաձեռնողը գրողների միության երջանկահիշատակ նախագահ Լևոն Անանյանն էր:
-
19.02.2018|
21:51
Այսօր՝ փետրվարի 19-ի առավոտյան, մահացել է ճանաչված ու սիրված երգչուհի, երգահան Մարիետա Բադալյանը: Նա բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր էր: Կատարում էր համաշխարհային հիթեր ու ժողովրդական երգերի լավագույն նմուշների մշակումներ, սեփական ստեղծագործություններ:
-
19.02.2018|
21:46
Նախագահ Սերժ Սարգսյանը Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ այցելել է «Բուկինիստ» գրախանութ, որտեղ հանդիպել է «Էդիթ Պրինտ» հրատարակչության ղեկավար Մկրտիչ Կարապետյանի, «Զանգակ» հրատարակչության ղեկավար Սոկրատ Մկրտչյանի, «Անտարես» հրատարակչության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի և «Բուկինիստ» ընկերության տնօրեն Խաչիկ Վարդանյանի հետ:
-
19.02.2018|
15:49
Նախագահ Սերժ Սարգսյանը Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ այսօր այցելել է «Բուկինիստ» գրախանութ, որտեղ հանդիպում է ունեցել հանրապետության մի շարք հրատարակչությունների ղեկավարների՝ «Էդիթ Պրինտ» հրատարակչության ղեկավար Մկրտիչ Կարապետյանի, «Զանգակ» հրատարակչության ղեկավար Սոկրատ Մկրտչյանի, «Անտարես» հրատարակչության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի և «Բուկինիստ» ընկերության տնօրեն Խաչիկ Վարդանյանի հետ:
-
18.02.2018|
13:48
Երևանյան համերգասրահներում չորս օր շարունակ հնչում էր Քշիշտոֆ Պենդերեցկու երաժշտությունը: Աշխարհահռչակ լեհ կոմպոզիտորի 85-ամյակին նվիրված փառատոնը սկսվեց Երևանից: Փառատոնը փակվեց Պենդերեցկու «Երուսաղեմի 7 դարպասները» մեծածավալ ստեղծագործության երևանյան պրեմիերայով: Բազմախորհուրդ երաժշտությունը հնչում էր ոչ միայն բեմից, այլև դահլիճի խորքից:
-
17.02.2018|
19:16
Այս օրերին Երևանի լեփ-լեցուն դահլիճներում և հանդիսատեսի բուռն ծափահարությունների ներքո ընթանում է Քշիշտոֆ Պենդերեցկու 85-ամյակին նվիրված փառատոնը։ Երաժշտասերը հնարավորություն ունի տարբեր ձևաչափերով համերգների ընթացքում ունկնդրելու ժամանակակից դասական երաժշտության ամենապահանջված կոմպոզիտորի՝ Պենդերեցկու ստեղծագործությունները։
-
17.02.2018|
13:30
Ֆրանսիացի թավջութակահարուհի Օֆելյա Գայարը ոստիկանություն է դիմել, երբ հինգշաբթի երեկոյան Փարիզի մերձակայքում կողոպտիչը նրա ձեռքից խլել է 18-րդ դարի թավջութակը:
-
17.02.2018|
13:17
Մանկապատանեկան գրքի երևանյան 14-րդ տոնավաճառի շրջանակում փետրվարի 17-ին, ժամը 15:00-16:30-Ին «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում փոքրիկներին կներկայացնի «Աշխարհի իմաստուն հեքիաթներ» ժողովածուն: Կկազմակերպվի նաև հեքիաթների ընթերցում հատուկ մանուկների ու պատանիների համար, կներկայացվեն նաև սիրված հեքիաթների հիման վրա նկարահանված մուլտֆիլմերը:
-
17.02.2018|
13:08
Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի է ունեցել «Դադիվանք. վերածնված հրաշալիք» գիրքի շնորհանդեսը: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության պաշտոնական էջից:
-
16.02.2018|
15:32
Ժամանակակից դասական երաժշտությունն անհնար է պատկերացնել առանց լեհ կոմպոզիտոր, դիրիժոր և ջութակահար Քշիշտոֆ Պենդերեցկու արվեստի։ Համարձակ նորարարություն, հետաքրքիր մտածողություն, միաժամանակ՝ ֆունդամենտալություն. այսպես կարելի է բնութագրել Պենդերեցկու ստեղծագործությունը։